Winning entries could not be determined in this language pair.There was 1 entry submitted in this pair during the submission phase. Not enough entries were submitted for this pair to advance to the finals round, and it was therefore not possible to determine a winner.Competition in this pair is now closed. |
Այն պահին, երբ Նիլ Արմսթրոնգը ոտք դրեց լուսնի վրա, աշխարհը ոգեշնչվեց ակնածանքով, հպարտությամբ և զարմանքով։ Սույն լրագիրը փաստում է, որ «այսօրվանից մարդը կարող է տիեզերքի վրա գնալ այնտեղ, որտեղ իր միտքը կցանկանա և ունակությունները կառաջնորդեն․ մոտ ապագայում մերօրյա մարդը հաստատապես կհասնի մոլորակներին»։ Բայց ոչ։ Վայրէջքը լուսնի վրա մոլորություն էր, իրականացված նպատակ՝ ոչ վերջնակետ, այլ միջոց՝ ի ցույց դնելու Ամերիկայի արտասովոր կարողությունները։ Դա կրկնելու անհրաժեշտություն չկար։ Միայն 571 մարդ է եղել ուղեծրում, և 1972 թվականից ի վեր ոչ ոք ավելի շատ տարածություն չի անցել տիեզերքում, քան Դես Մոինեսը Չիկագոյից։ Գալիք 50 տարիները էականորեն կտարբերվեն։ Նվազող ծախսերը, նոր տեխնոլոգիաները, չինացիների և հնդիկների ձգտումները և ձեռնարկատերերի նոր սերունդը խոստանում է տիեզերքի զարգացման համարձակ դարաշրջան։ Այն իր մեջ գրեթե հստակորեն կներառի տուրիզմ հարուստների համար և հաղորդակցության ավելի լավ ցանցեր բոլորի համար․ վերջիվերջո, այն կարող է ներառել հանքերի շահագործում և նույնիսկ հանրային տրասպորտ։ Տիեզերքը կդառնա Երկրագնդի շարունակությունը, մի ասպարեզ ոչ միայն կառավարությունների, այլ նաև ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար։ Բայց այս խոստման իրագործման համար աշխարհը պետք է մշակի երկնային արքայության օրենքների մի համակարգ, ղեկավարելու ինչպես խաղաղ, այնպես էլ, եթե բանը հասնի`նաև պատերազմի ժամանակ։ Ուստի, տիեզերքի զարգացումը մինչ այժմ ուղղված էր շարժումը, գլխավորապես հեռարձակման և օդագնացության համար արբանյակային հաղորդակցությունը խթանելուն։ Ներկայումս երկու փոփոխություն է կատարվում։ Առաջինը, աշխարհաքաղաքականությունը դրդում է մարդկանց ուղևորվելու Երկրագնդի ցածր ուղեծրի մակերեսներից այն կողմ։ Չինաստանը պլանավորում է մինչև 2035 թվականը մարդիկ իջեցնել Լուսնի վրա։ Նախագահ Դոնալդ Թրամփի կառավարումը ցանկանում է, որ Ամերիկացիները լինեն այնտեղ մինչև 2024 թվականը։ Նվազող ծախսերը դրա իրականացումը ավելի հասանելի են դարձնում, քան նախկինում։ Ապոլոնի արժեքը կազմում է հարյուր միլիարդավոր դոլարներ (այսօրվա գումարով): Այժմ տոմսերի գինը տասնյակ միլիարդներ արժի։ [ … ] Սխալմունք է տիեզերքն անվանել ռոմանտիկ Վայրի Արևմուտք, անիշխանական սահման, որտեղ մարդկությունը կարող է ազատվել կապանքներից և վերագտնել իր ճակատագիրը։ Որպեսզի տիեզերքը հավատարիմ մնա իր խոստմանը, անհրաժեշտ է ղեկավարում։ Ժամանակի ընթացքում, երբ աշխարհը չհամակերպվի սպառազինության երկրային առևտրի և սոյայի կանոններին, դա կարող է թվալ բարդ խնդիր։ Բայց առանց այդ էլ, երկրի սահմանից այն կողմ առկա ամբողջ ներուժին անհրաժեշտ է լավագույն դեպքում 50 տարի իրագործման համար։ Վատագույն դեպքում, տիեզերքը կարող է գումարվել երկրագնդի խնդիրներին։ | Entry #27586 — Discuss 0 — Variant: Not specified
|